Սաֆարյանի և Բախշյանի նախաձեռնությունը «Ժառանգության» հետ ոչ մի կապ չունի
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքում է լուրերն այն մասին, որ կուսակցությունը կամ «Բարև Երևան» դաշինքն են նախաձեռնել դատական գործընթացն ընդդեմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսալեզու հեռարձակման:
«Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը ՀՀ քաղաքացիներ են և լիարժեք իրավունք ունեն նախաձեռնել նմանատիպ գործընթաց»,- Lurer.com-ի հետ զրույցում ասաց պարոն Մարտիրոսյանը:
Հարցին, որ որպես դատարան դիմելու ստորագրահավաքի նախաձեռնության վայր նշված է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի աշխատասենյակի հեռախոսահամարը և հասցեն, պարոն Մարտիրոսյանը շեշտեց, որ դա պարոն Սաֆարյանի և տիկին Բախշյանի աշխատանքի վայրն է, և այդ փաստը կուսակցության դիրքորոշման հետ կապ չունի: Մեր հարցին` «Անձամբ դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցում», «Ժառանգության» փոխնախագահը ասաց. «Քանի որ գործընթացը նախաձեռնել են իմ կուսակցական ընկերները, թո՛ւյլ տվեք այդ հարցի շուրջ իմ անձնական տեսակետը չհնչեցնել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն