Եվրոպայում մոլեգնած փոթորկից առնվազն 10 մարդ է զոհվել
Աշխարհ
Եվրոպայի տարբեր երկրներում մոլեգնած փոթորիկը 10 մարդու կյանք է խլել. հայտնում է Agence France-Press-ը:
Ուրբաթ օրը երեկոյան արդեն հայտնի էր դարձել Շվեդիայում 2 զոհի մասին, որոնցից մեկը տարեց մի կին էր, ով սառել էր իր տան մոտակայքում, և մեկ տղամարդ զոհվել էր տապալված ծառի պատճառով: Շվեցարիայի տարածքային ջրերում անհետ կորել է 2 ֆիլիպինցի ծովային: Մահվան դեպքեր են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Դանիայում և Լեհաստանում:
Փոթորիկն ուղեկցվում է սաստիկ քամիով, որը հանգեցրել է զանգվածային հոսանքազրկումների: Շվեդիայում առանց էլելտրականության է մնացել 50 հազար մարդ, իսկ Գերմանիայում հոսանքազրկվել է 4.000 շենք:
Չեղյալ են հայտարարվել դեպի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպա մի շարք չվերթներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն