Դի Մարիան համաձայնվել է տեղափոխվել «Մոնակո»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան համաձայնվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Մոնակո»:
Արգենտինացի ֆուտբոլիստն ակումբի հետ արդեն համաձայնության է եկել անձնական պայմանագրի վերաբերյալ. տեղեկացնում է Marca-ն:
Գործարքը, հավանաբար, կարժենա 35 մլն եվրո: Այսքան է մադրիդյան ակումբը գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերը, «Մոնակոյին» այս պայմանը ձեռնտու է:
Ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականություն կդառնա, եթե իր համաձայնությունը տա մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Դի Մարիայի հնարավոր հեռացման պատճառը քիչ խաղաժամանակն է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում