Օբաման վառել է տոնական եկեղեցու լույսերը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վառել է Սպիտակ տաղ եղևնու լույսերը. նոր եղևնին տեղադրել էին գարնանը այն բանից հետո, երբ նախորդը կոտրվել էր փոթորկի հետևանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«89 տարվա ընթացքում նախագահները և հասարակ ամերիկացիները հավաքվում են՝ ազգային տոնական եղևնու լույսերը վառելու: Եվ այս տարին յուրահատուկ է մեզ համար, քանի որ այս տարի մենք նոր եղևնի ունենք: Նախորդն այստեղ կանգնած է եղել 30 տարի, բայց մենք զրկվեցինք դրանից տարվա սկզբին տեղի ունեցած փոթորկի պատճառով»,-հիշեցրել է նախագահը:
ԱՄՆ-ի նախագահը, ավանդույթի համաձայն, եղևնու լույսերը վառել է դուստրերի՝ Մալիի և Սաշայի հետ:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում եղևնու լույսերը վառելու ավանդույթը շարունակվում է 1923-ից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)