«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Ուեսլի Սնեյդերին
Սպորտ
«Գալաթասարայի» հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կարող է օգնել թիմին հաջողությունների հասնել:
Ինքը ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխությանը և նույնիսկ համաձայն է աշխատավարձի նվազեցման, քանի որ թուրքական ակումբը վաստակում է տարեկան 6 մլն եվրո:
Ակնկալվում է, որ գործարքը կարող է տեղի ունենալ հունվարին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում