Դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը հրավիրում է երթի
Հասարակություն
Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը անցկացնում է ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա անելիքների հետ:
Այս տարի ևս Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է երթի, որը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:
Հայ ազգային կոնգրեսը երթին հրավիրում է բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը:
Ցանկացած մարդ, ով համարում է իր իրավունքը խախտված, լինի դա ազատ խոսքի, արդար ընտրությունների, արդարադատության, սեփականության անձեռնմխելիության, գործարարության ազատության, էկոլոգիական իրավունքի, կենսաթոշակային համակարգի արդարության բնագավառում, կարող է այդ օրը մասնակցել երթին՝ իր բողոքը մեր հանրության և միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու նպատակով:
Այս բոլոր հարցերի լուծման գրավականը հասարակական համախմբմամբ` ուժ ցույց տալու մեջ է:
Երթի իրազեկումը ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ 258 որոշմամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն