Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 7-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, իսկ անչափահաս երեխան ներսում քնած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 1/16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում կա վատառողջ քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1935 թ. ծնված Վ. Հ. և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վ. Հ. հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են բնակարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն