Սյունը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա, առկա է գազի արտահոսք
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 8-ին` ժամը 00.31-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում էլ. սյունը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ավշար գյուղի Մ. Խորենացի փողոցում բախվել են Մերսեսդես մակնիշի 77 ZC 771 (վարորդ` Արտակ Մեսրոպյան) և Նիսսան մակնիշի 19 LO 262 պետահամարանիշերով (վարորդ` Գառնիկ Լևոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մերսեսդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլ. սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն