Եվրամայդանի ցույցը բռնի ցրողներին կարգելվի մուտքը ԵՄ
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նոյեմբերի 30-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած անձանց մուտքը ԵՄ կարգելվի, եթե նախագահ Յանուկովիչը պատիժ չկիրառի նրանց հանդեպ: Այս մասին շաբաթ երեկոյան հայտարարել է Եվրախորհրդարանի` արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:
«Յանուկովիչը պետք է պատժի մեղավորներին: Ագրեսիան պետք է իր արժանի պատիժը ստանա», նշել է Բրոքը:
Նրա խոսքերով` Եվրամիությունը երիտասարդների մեկնելու տեղն է, ոչ թե քրեական տարրի:
Միաժամանակ, Կիևում չեն դադարում բողոքի ցույցերը: Այս պահին մի քանի հարյուր ցուցարար հավաքվել են Եվրամայդանում:
Ցուցարարները բարիկադներ են կառուցել հրապարակում, ուր չի դադարում մարդկանց հոսքը: Ըստ Риа Новостп ի տվյալների` մայդանում արդեն մի քանի հազար ցուցարար կա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն