Ձյան առատ տեղումների հետևանքով կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Սպիտակ, Գյումրի-Ախուրյան ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները և Սելիմի լեռնանցքը:
Ներկա պահին ձյուն է տեղում Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն