«Միկան» ներկայացրեց լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին
Սպորտ
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՖՖ-ն փոխել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը եւ որոշվում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն ֆուտբոլիստին: Այսինքն` տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաեւ ազգային հավաքականի անդամները, ովքեր հանդես են գալիս արտերկրում: ՀՖՖ-ի որոշմամբ` բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները պետք է ներկայացնեն հինգ ֆուտբոլիստի, ովքեր կընդգրկվեն լավագույն խաղացողի մրցույթի ընդհանուր ցուցակում:
«Միկայի» մարզչական կազմը եւ ակումբի ղեկավարությունը ներկայացրել է հետեւյալ հինգ խաղացողների թեկնածությունը. Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Վարդգես Սաթումյան, Անդրանիկ Ոսկանյան, Արմեն Պետրոսյանը եւ Գեւորգ Պողոսյան. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում