Հրդեհ վագոն-տնակում
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 8-ին` ժամը 20.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտվող շինանյութի կրպակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Վրացյան փողոցի թիվ 69 հասցեում գտնվող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին պատկանող պահակատանը (վագոն-տնակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել' 21.18-ին: Այրվել է վագոն-տնակի փայտյա ներքին երեսպատումը, գույքն ամբողջությամբ (27 քմ) և հարևանությամբ տեղակայված Ա. Ս.-ին պատկանող առևտրի կրպակի տանիքի կախովի առաստաղը (7 քմ):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն