ՀՀ-ում կան փակ ճանապարհահատվածներ
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Բագարան գյուղի ճանապարհահատվածները:
Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:
Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից