Կիևում տապալել են Լենինի արձանը և պղծել հունվարյան հեղափոխության հուշարձանը (տեսանյութ)
Աշխարհ
Կիրակի երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները տապալել են Բեսարաբիայի հրապարակում տեղակայված Լենինի արձանը: Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է իբրև զանգվածային անկարգություն. գրում է Ria Novosti–ն:
Արձանի տապալման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը: «Սվոբոդա» կուսակցության կողմից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն հայտարարել է, որ արձանը տապալել են կուսակցության պատգամավորներն ամբողջ կազմով:
Նրա խոսքերով՝ ակցիային մասնակցել է 300 մարդ:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ անհայտ ազգայնականներ պղծել են 1918թ. հունվարյան հեղափոխության մասնակիցներին նվիրված հուշարձանը: Այս հուշարձանը գտնվում է կառավարության շենքից ոչ հեռու, ուր այս պահին ընդդիմության ներկայացուցիչները բարիկադներ են կառուցել և շարունակում են ցույցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն