Հայ և թուրք դերասանների միջև 43-ժամյա ձեռքսեղմումն ավարտվել է Թբիլիսիում
Արտաքին Քաղաքական
Հայ և թուրք դերասանների միջև տեղի ունեցած աշխարհի ամենաերկար ձեռքսեղմումը, որը շարունակվել է 43 ժամ, նախօրեին ավարտվել է Թբիլիսիում. գրում է Interfax-ը:
Միջոցառման մասնակիցները փորձել են ապացուցել, որ անկախ երկների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից` նրանց քաղաքացիները կարող են շփվել միմյանց հետ:
Ակցիան կազմակերպվել էր հայ և թուրք գործարարների և մշակութային գործիչների կողմից TANGO Network-ի համաջեղ աջակցությամբ, որը միավորում է հայկական և թուրքական ոչ պետական առևտրական կազմակերպությունները:
Ակցիային մասնակցել է հայ դերասան Հովհաննես Աջինյանը և նրա թուրք գորընկեր Դենիզ Բարըշը` թուրքական Մերսինից:
Ակցիան ցուցադրվել է ուղիղ եթերով: Ձեռքսեղմման ակցիայի կազմակերպիչները մտադիր են հայց ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)