Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ 

Հրահանգված է կաթվածահար անել մայրաքաղաքը. ո՞ւմ կտապալեն Երևանում

Վերլուծական

Հայաստանի փոխադրողների միությունը քաղաքապետարանին սպառնացել է, որ եթե մինչև հունվարի 1-ը տրանսպորտի սակագինը չբարձրանա, իրենք գործադուլ կանեն: Փոխադրողների միության նախագահն ասել է, որ տրանսպորտի սակագնով զբաղվող հանձնաժողովը շատ դանդաղ է աշխատում և 3 ամսում ընդամենը 2 նիստ է արել: Քաղաքապետարանը պատասխանել է, որ դեկտեմբերին կլինի երրորդ նիստը, որը թերևս վերջինը կլինի, քանի որ այլևս անելու բան չկա:

Միաժամանակ, Հ. Եղիազարյանը սպառնացել է, որ եթե այսպես շարունակվի, մարդիկ մի օր արթնանալու են ու չկարողանան հասնել աշխատանքի, քանի որ փոխադրողներն ուղղակի կհրաժարվեն մեքենաները վարելուց:

Նա նաև հայտարարել է, որ սպառողն անմիջապես չի կարող իր մաշկի վրա զգալ որակի բարելավումը: Ըստ էության, հայտարարվում է, որ թանկացումը հազիվ փակում է փոխադրողների վնասները` ուղղակիորեն հերքելով քաղաքապետարանի քարոզչական թեզը, թե թանկացումը պայմանավորված է նաև տրանսպորտի որակի բարելավմամբ: Ստացվում է, որ որակի բարելավումը հաշվարկված չէ նոր սակագնում: Ստացվում է, որ քաղաքապետարանի հայտարարություններն ընդամենը քարոզչական բլեֆ են:

Ինչևէ, փոխադրողները սպառնում են պարզապես գործի դուրս չգալ, իսկ քաղաքապետարանը լռում է: Լռում է, որովհետև գործ ունենք պարզունակ շանտաժի հետ, երբ չկարողանալով թուլացնել թանկացումների դեմ ծավալվող բողոքի ալիքը` գծատերերին հրահանգվում է սպառողին վախեցնել կանգառներում դժոխային տեսարանների ահարկու տեսլականով:

Ի վերջո, ի՞նչ արեց քաղաքապետարանի ստեղծած չարաբաստիկ հանձնաժողովը` բացի գծատերերի շահերը ըմբռնող մի քանի դատարկ հայտարարությունից և ալարկոտ, անժամկետ, անպտուղ քննարկումներից: Վստահաբար, միայն ժամանակ սպանեց, հուսալով, որ բողոքի ալիքը կմարի, համապատասխան քարոզչությունը կբթացնի մարդկանց ցասումը, և մինչև տարեվերջ գծատերերի մուրազը փորում չի մնա: Բայց մարդիկ այնքան ապիկար դուրս եկան, որ հսկայական քարոզչամեքենայի տիրապետելու պայմաններում անգամ չկարողացան նորմալ քարոզչություն ապահովել` ապացուցելով կառավարման հմտություններից զուրկ լինելու փաստը:

Հասարակության հետ կոմպրոմիսի և լայն ճակատով քննարկումների գնալու փոխարեն` քաղաքային իշխանությունները նախընտրում են դիմել շանտաժի: Նախկինում կանգառների մոտ էին ուղարկում իրենց ծանր հրետանին` կիսագրագետ, շողոքորթ ժպիտով, ամբողջ կյանքում միայն ռոճիկի հարց լուծած պաշտոնյաների, որոնք քաղաքացիական անհնազանդության դրսևորման ցանկացած երևույթ ընկալում են կերակրամանի պարունակության փոփոխության տեսակետից, և բացի հայհոյանքն ու գռմռոցը` որևէ հոդաբաշխ հակափաստարկ ակցիայի մասնակիցներին չէին կարողանում ներկայացնել: Այժմ հրահանգված է պարզապես կաթվածահար անել մայրաքաղաքի կարևորագույն ոլորտը, որպեսզի բնակչությունը ստիպված համակերպվի թանկացման հետ: Սա ուղղակի նվաճողի, գաղութատիրոջ հոգեբանություն է: Հակառակ պարագայում` քաղաքապետարանը շատ կոշտ կարձագանքեր գծատերերից ոմանց քարոզչական տրյուկին և կպահանջեր կատարել մրցույթով ստանձնած բոլոր պարտավորությունները` հակառակ պարագայում սպառնալով օրենքի լիարժեք կիրառում: Բայց քանի որ գծատերերի բոլոր թելերը տանում են քաղաքապետարան և իշխանության բարձրագույն օղակներ, հստակ է, որ այդ պարզունակ շանտաժը մտածված է հենց այդ օղակներում:

Ոլորտի իրական պատասխանատուները որևէ կերպ չեն արձագանքում հասարակական դժգոհություններին, որովհետև իրենց հաշվարկի մեջ եղել է կեսժամանոց մի քանի բողոքի դրսևորումներ: Այժմ, երբ դժգոհությունների ալիքը ձնագնդի պես տարածվում է և դուրս է եկել ֆեյսբուքյան վերահսկողությունից, այդ մարդիկ աչքերն են զարմացած ճպճպացնում, որովհետև հասարակության բողոքի ձայնը սկսել է խլացնել իրենց ստամոքսի գռմռոցը: Անգամ ինքնապաշտպանական բնազդը նրանց չի ստիպում գնալ զիջումների:

Սակայն մի փոքր քաղաքական հոտառությունը պետք է այդ պարոններին հուշեր, որ տրանսպորտի կաթվածահար վիճակը կստիպի մայրաքաղաքի բնակիչներին հրաժարվել աշխատանքի դուրս գալուց, ինչն իր հերթին կաթվածահար կանի ամբողջ պետական համակարգը` դառնալով համազգային գործադուլի պատճառ:

Ուկրաինան քթերիդ տակ է, տեսեք, թե ինչպես տապալեցին Լենինի արձանը: Մեզ մոտ չկա Լենինի արձան, Աստված գիտի, ում կտապալեն...

Այնպես որ, չինովնիկնե՛ր, մտածե՛ք խոսելուց առաջ: Եթե պախանների հրամանից դուրս մտածելը անհաղթահարելի խոչընդոտ չէ...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան
Ամենադիտված