Օզբիլիսը՝ «Ռոստովի» հետ խաղում ստացած վնասվածքի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Sports.ru թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ազդրի վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ռոստովի» (1:0) հետ հանդիպմանը:
«Ձգվել է ազդրիս մկանը: Ամեն ինչ պատահում է: Այժմ արձակուրդ ենք, կհասցնեմ ապաքինվել: Գիտեինք, որ ծանր խաղ է սպասվում: «Զենիթը» պարտվել է այստեղ: ԲԿՄԱ-ն ոչ ոքի է խաղացել: Այդ պատճառով էլ գոհ ենք արդյունքից: Իհարկե, Ուորիսի գոլը նշեցինք, բոլորը նրա համար շատ ուրախ են: Նա ջանասիրաբար մարզվում էր և արժանի էր այդ գոլին»,-նշել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդիպմանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում