ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով 2500 չվերթ է հետաձգվել
ԱՄՆ
Ավելի քան 2500 չվերթ է չեղյալ հայտարարվել ԱՄՆ-ում կիրակի օրը տեղացած առատ ձյան պառճառով: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, դրա պատճառը ձնաբուքն է և սառցե անձրևները, որոնք տեղացել են երկրի հարավում և արևելքում: Վատ եղանակային պայմանների հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 3-ը` Թեքսասում, իսկ 2-ը` Վիսքոնսինում:
Հազարից ավել չվերթներ չեղյալ են հայտարարվել Թեքսասի միջազգային օդանավակայանում: Վաշինգտոնի և նրա մոտակայքում գտնվող օդանավակայաններում հետաձգվել է 400 ավիաչվերթ: Մոտ այդ քանակով թռիչք է հետաձգվել նաև Ֆիլադելֆիայում:
Օդային ավիահաղորդակցությունից զատ` խափանվել է նաև երթևեկությունն ու ավտոհաղորդակցությունը: Հատկապես մեծ քանակությամբ ավտովթարներ են գրանցվել Վիսքոնսինում և Փենսիլվանիայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն