Ջրամատակարարման դադարեցում
Հայաստան
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 9:00-18:00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
. Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծ 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկի, Բեռնակիրների, Սևանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների և նրբանցքների,
. Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արցախի պողոտայի,
. Նուբարաշեն վարչական շրջանի,
. ջրատարին հարակից և դրանից անմիջապես սնուցվող մյուս տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից