Տեղի է ունեցել Ucom աշխատանքի տոնավաճառը
Հայաստան
Դեկտեմբերի 8-ին ՝ժամը 11:00-17:00, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի ունեցավ «Ucom» աշխատնաքի տոնավաճառը: Տոնավաճառ էին այցելել ավելի քան 5000 մասնակիցներ: Այն բաց էր ոչ միայն փորձառու մասնագետների, այլև աշխատանքային փորձ չունեցողների և ուսանողների համար:
Այդ օրը մասնակիցները տեղում ծանոթացան թափուր աշխատատեղերին, ինչպես նաև մասնակցեցին հարցազրույցներին, որոնք անց էին կացնում համապատասխան բաժնի ղեկավարները: 2014-2015 թվակաների ընթացքում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը և բացել մոտ 500 նոր աշխատատեղ: Հարցազրույցների արդյունքները վերլուծելուց հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն Ucom ընկերություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից