«Ոսկե գնդակ» 2013-ի երեք հիմնական հավակնորդները հայտնի են
Սպորտ
«Ոսկե գնդակ» 2013-ի երեք հիմնական հավակնորդները հայտնի են՝ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիայի հավաքական, «Ռեալ»), Լիոնել Մեսսի (Արգենտինայի հավաքական, «Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիայի հավաքական, «Բավարիա»):
Հաղթողը հայտնի կդառնա 2014թ. հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ մրցանակին ի սկզբանե հավակնում էր 23 ֆուտբոլիստ:
Երեք թեկնածուներից հաղթողը կորոշվի քվեարկության միջոցով, որին մասնակցելու են հավաքականների մարզիչները, ավագներն ու լրագրողները:
Նշենք, որ լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներն են Յուրգեն Կլոպը, Յուպ Հայնկեսը և Ալեքս Ֆերգյուսոնը. տեղեկացնում է Eurosport.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում