Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Լենինի արձանը կապ չունի

Հայկական Մամուլ

Եթե արդեն մի քանի շաբաթ «արթուն ու ակտիվ Մայդան» ունեցող Ուկրաինայում կարծում են, թե պրոլետարների առաջնորդ Լենինի արձանը հեռացնելով իրենք անմիջապես դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա սխալվում են: Քանի որ եթե Լենինի արձանի հեռացումը նշանակեր ռուսական ազդեցության վերջ, ապա Հայաստանում, օրինակ, ռուսական ազդեցությունը վաղուց ավարտված կլիներ:

Ավելին, եթե Կիեւի Մայդանում գիշերող ցուցարարները, որոնց թիվը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, մեկ միլիոնի է հասնում, վստահ են, թե ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելով Ուկրաինան անմիջապես լավ է ապրելու, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժածներից մեկը` ուկրաինական տնտեսությունը անմիջապես ու կտրուկ աճ է արձանագրելու, ուկրաինացիները սկսելու են հանգստան օրերը անցկացնել Փարիզում, Լոնդոնում, ցանկության դեպքում անգամ հունական կղզիներում, ապա այս առումով եւս Մայդանում սխալվում են: Քանի որ Ասոցիացման համաձայնագիրը, եթե անգամ Կիեւը ստորագրի, ամենեւին չի նշանակում, թե Ուկրաինան մտնում է Եվրոմիություն, ավելին, եթե անգամ Ուկրաինան իր ներկա հնարավորություններով մտնի Եվրոմիություն, դա ամենեւին չի նշանակի, թե ուկրաինացիները սկսելու են անհամեմատ ավելի լավ ապրել: Օրինակՙ հույները եւ պորտուգալացիները, նաեւ իռլանդացիներն ու հատկապես երիտասարդության շրջանում հսկայական գործազրկություն ունեցող իսպանացիները եւս Եվրոմիությունում են, ավելին՝ բրիտանացիները՝ 2017-ին կայանալիք հանրաքվեով դեռ կորոշեն` ցանկանո՞ւմ են մնալ Եվրոմիությունում, թե` ոչ: Բացի սրանից Մայդանում, որտեղ ցուցարարներին «որոշ փոքր ռեստորանների ու սրճարանների ուկրաինացի սեփանակատերեր անվճար մատուցում են, օրինակ՝ խոզաճարպ՝ «ուկրաինական ազգային ուտեստներից մեկը», մոռանում են կամ չգիտեն, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու պարագայում, առավել եւս` ԵՄ մտնելու պարագայում ուկրաինական ապրանքը լրջագույն դժվարություններ կունենար շուկա գտնելու համար, քանի որ այսօր չի համապատասխանում Եվրոմիության պահանջներին:

Մի խոսքով` Մայդանում մեկ միլիոն մարդ շատ բան է մոռանում, թեկուզ նաեւ ընդդիմության առաջնորդի դերում հայտնված բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի պարտությունները` միջազգային ռինգում, որոնք քիչ, բայց եղել են: Ի դեպ, համաձայն անկախ սոցիոլոգիական հետազոտությունների, այս պահին «Վիտալի Կլիչկոյի վարկանիշն անհամեմատ բարձր է գործող նախագահ Յանուկովիչի վարկանիշից», իսկ ամերիկյան Financial Times-ն էլ գրում է. «Կլիչկոյին սպասում է իր կյանքի ամենածանր մենամարտը, որտեղ նա, սակայն, պետք է դիմակայի Պուտինին»:

Այս ամենով հանդերձՙ Մայդանն այսօր հիշեցնում է սեփական երկրի ու ժողովրդի պատմությունից փոքր-ինչ հոգնած, նոր պատմություն ստեղծելուն կողմնակից, ընդհանուր առմամբ` շատ բան չհասկացող եւ Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը Եվրոմիությունում ապրելու իրավունքի հետ խառնող մարդկանց բազմություն, որն ուղղակի էլ չի ուզում այսպես ապրել, եւ որը պարզապես «այսպես ապրելու մեջ» մեղադրում է Մոսկվային, ավելի ճիշտ` ռուսականացմանը: Հետեւաբարՙ Կիեւի դեպքերը կարող են եւ տեղափոխվել Լենինի արձանը հանած այլ երկրներ եւս, օրինակ՝ Կովկաս, օրինակ՝ Միջին Ասիա, որտեղ բնակվող ժողովուրդները եւս չեն ցանկանում «այսպես ապրել»: Այսինքն, «արաբական գարնան» նմանությամբ, Մայդանի իրադարձությունները եւս կարող են տարածական լինել` հետխորհրդային տարածքում վերածվելով այսպես կոչված «հակառուսական մեծ ապստամբության»: Պատահական չէ, որ Մայդանում անցած օրերին հայերս գտանք մեր եռագույնը, ադրբեջանցիներն իրենց դրոշը գտան: Սակայն, ինչպես արաբական յուրաքանչյուր երկրում տեղի ունեցած հեղափոխություններն են մեկը մյուսից տարբեր, այնպես էլ Ուկրաինայում իրադրությունն է խիստ տարբերվում հետխորհրդային այլ երկրներում առկա իրադրությունից: Օրինակՙ Ուկրաինայի արեւմտյան շրջանները, Լվով քաղաքի «գլխավորությամբ», վաղուց արդեն հայտնի են որպես երկիրը դեպի Արեւմուտք տանելու քաղաքականության ջատագով, մինչդեռ արեւելյան շրջանները, օրինակ` Խարկով, Դոնեցկ քաղաքներով, հայտնի են իրենց «ռուսականությամբ»: Իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, անգամ Միջին Արեւելքի երկրներում չկա նման ներպետական տարածքային սահմանում: Հայաստանի հարավում էլ, հյուսիսում էլ, արեւելքում ու արեւմուտքում էլ կան եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ցանկացողներ եւ հակառակըՙ դեպի Եվրոպա գնալ ցանկացողներ: Այս առումով Ուկրաինան` հետխորհրդային տարածքում բացառիկ երկիր է: Բացի սրանիցՙ Ուկրաինայի անցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաղթեց Յուլյա Տիմոշենկոյին ձայների բավականին մոտ հարաբերակցությամբ: Իսկ Յանուկովիչը հայտնի է որպես ավելի շատ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչ, մինչդեռ Տիմոշենկոն հակված էր դեպի Արեւմուտք: Ուրեմն Յանուկովիչ-Տիմոշենկո ընտրապայքարը պայքար էր Ուկրաինայում երկու կողմնորոշումների միջեւ, եւ հաղթեց «ռուսական կողմնորոշումը»: Ավելին, հնարավոր է, որ հատկապես նախկին նախագահ Վիկտո Յուշչենկոյի` հակառուսական ընդգծված քաղաքականությունից հետո Յանկուկովիչի առջեւ խնդիր է դրված` վերականգնել, ապրապնդել Մոսկվայի հետ կապերը, հետեւաբար Յանուկովիչը, հրաժարվելով կամ երկարաձգելով ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի կնքումը, պարզապես իր ընտրական խոստումն է կատարում: Ավելորդ չենք համարում նշել, որ հետխորհրդային ոչ մի երկրում չի եղել քաղաքական կողմնորոշումների միջեւ այսքան սուր պայքար նախագահական ընտրություններում: Ճիշտ է, Հայաստանի նախորդ նախագահական ընտրությունները կարելի է եւ դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան ազդեցությունների գոտիների պայքարի տիրույթում, բայց այդ ժամանակ ոչ ոք Հայաստանում վստահ չէր, որ Սերժ Սարգսյանը, որի քաղաքական թիմն ակտիվ բանակցությունների մեջ էր եվրոպացիների հետ` Ասոցիացման համաձայնագիր նախապատրաստելու շուրջը, հենց ռուսական կողմոնորոշման կրողն է:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված