Պետբյուջեի նախագծում քիչ չեն նաեւ աբսուրդային ծախսերը. գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար
Հայկական Մամուլ
2014թ. պետական բյուջեի նախագծում քիչ չեն նաեւ աբսուրդային ծախսերը: Ընդ որում, առաջին հայացքից անգամ նկատելի է, որ այդ գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար: Օրինակ՝ կառավարությունն առաջարկում է 106.9 մլն դրամ (մոտ 260 հազար դոլար) տրամադրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի եւ համայնքային կարիքների գնահատման հետազոտություն անելու համար, իսկ ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար տրամադրվելու է 50 մլն դրամ (123 հազար դոլար): 3 մլն դրամ էլ ցանկանում են տրամադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին: Տեսակետ կա, որ եթե այդ մրցույթին ներկայացվեն վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջին 5 տարվա ելույթները, ապա նա կշահի առաջին մրցանակը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը