«Թուրքիայի ԱԳ նախարարը հետապնդել է Էդվարդ Նալբանդյանին»
Հայկական Մամուլ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս միջազգային խորհրդաժողովներից մեկի ժամանակ հետապնդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն Նալբանդյանն ամեն գնով փորձել է խուսափել թուրք պաշտոնակցից' դիմելով անգամ անհավանական քայլերի: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Դավութօղլուն ՀՀ այցից առաջ ցանկացել է զրուցել Էդ. Նալբանդյանի հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափել է նրանից: Նույնիսկ միջանցքում, երբ Դավութօղլուն ցանկացել է մոտենալ Նալբանդյանին, ՀՀ ԱԳ նախարարն արագ մտել է զուգարան եւ սպասել այնքան, մինչեւ նա կհեռանա: Դավութօղլուն ավելի ուշ զանգահարել է Նալբանդյանին հյուրանոցի համարի հեռախոսով, բայց վերջինս, լսելով, որ «Ահմեդն է» եւ ուզում է գալ' զրուցելու, ասել է, որ ինքը զրուցելու ցանկություն չունի, այլ կամենում է քնել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը