Անտեղյակ Հրայր Թովմասյանը
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը պարզել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացրած, 77 էջից բաղկացած զեկույցի վերաբերյալ: Սակայն նախարարը, իր սովորության համաձայն, հայտարարեց, որ շտապում է, չի տիրապետում ինֆորմացիային ու արագ քայլերով հեռացավ: Նշենք, որ ՄԻՊ-ը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի, իսկ դատական համակարգը՝ կոռումպացված:
-Պարո՛ն նախարար, օմբուդսմենը զեկույց է ներկայացրել դատական համակարգի վերաբերյալ...
-Ծանոթ չեմ այդ զեկույցին:
-Կ. Անդրեասյանը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի կառույց...
-Ասում եմ՝ ծանոթ չեմ, հետո կծանոթանամ, կպատասխանեմ:
-Պարո՛ն Թովմասյան, խնդրում եմ՝ կանգնե՛ք...
-Շտապում եմ (վազելով դուրս է գալիս-խմբ.):
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը