Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվել մասնակցել Հնդկաստանի խորհրդարանի նիստին
Հայկական Մամուլ
Պաշտոնական այցով Հնդկաստան մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվել մասնակցել Հնդկաստանի խորհրդարանի նիստին, թեեւ այդ միջոցառումը նախօրոք ծրագրված է եղել: Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան պատճառով Հնդկաստանում սուգ է հայտարարվել, ու խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստերը չեն կայացել: Փոխարենը Հ. Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի, ԱԳ նախարար Սալման Խուրշիդի հետ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը