Քոչարյանի ճամբարում ծանր են տարել վերջինիս՝ Պուտինի պատվին տրված ճաշկերույթին ներկա չգտնվելու հանգամանքը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Քոչարյանի ճամբարում ծանր են տարել ՀՀ երկրորդ նախագահի՝ Պուտինի պատվին տրված ճաշկերույթին ներկա չգտնվելու հանգամանքը:
Մանավանդ պատճառը բոլորովին էլ Քոչարյանի բացակայությունը չէր Հայաստանից:
Պատճառը, ըստ լավատեղյակների, այն է, որ քոչարյանական թևին կասկածում են Ռուսաստանում իրենց դեմ աշխատելու մեջ: Ըստ լուրերի, քոչարյանական թևն ամեն ինչ անում է, որ ինչ-որ հանդիպում կազմակերպի Քոչարյանի ու Պուտինի միջև, թեկուզ որևէ միջոցառման շրջանակներում, որպեսզի ապացուցեն, որ Քոչարյան-Պուտին հարաբերությունները բարեկամական են:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը