Հունվարի 1-ից համակարգը կիրառվելու է. Գալուստ Սահակյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քվեարկությունն է` 2-րդ ընթերցմամբ:
Երեկ թերթի լրագրողը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է փոփոխություններ լինեն նաև ժամկետների հարցում, և համակարգի կիրառումը հետաձգվի մեկ տարով:
«Օրենքի մեջ փոփոխություն կա հավասարակշռություն մտցնելու՝ հարկային և այլ գործոնների առումով: Այնպես որ, օրենքը գործարկվելուց հետո էլ շատ խնդիրներ, կարծում եմ՝ կառաջանան, բնականաբար, փոփոխություններ էլ կլինեն: Այնպես որ, որևէ կապ չունի որևէ քաղաքական ձևակերպումների հետ, և հունվարի 1-ից համակարգը կիրառվելու է»,- ասել է Գ. Սահակյանը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը