Ուկրաինայի համար Եվրոպայից հրաժարվելն ինքնասպանություն է. Սաակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հուսով է, որ Ուկրաինան դեռևս եվրոպական ապագայի հույս ունի, և այդ ուղղությամբ երկիրը կարող է միջազգային աջակցություն ստանալ:
«Երկխոսությունը միշտ օգտակար է, սակայն երբ երկխոսությունը շոշափում է հարցի բնույթը, այլ ոչ թե պարզապես երկխոսության համար: Ես կարծում եմ, որ այդ առումով դեռևս հնարավորությունները չեն սպառվել»,-ասել է Սաակաշվիլին. մեջբերում է Грузия-Оnline-ը:
Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինան կարող է միջազգային օգնություն ստանալ, որը չի կարելի թերագնահատել, քանի որ Եվրոպան մեծ տնտեսական լծակներ ունի:
«Իսկ ինչ վերաբերում է ցույցերին, ապա դրանք պարզապես ելույթներ են, հարցն այն է, թե կունենա այդ երկիրը ապագա, թե նրան կստիպեն հրաժարվել Եվրոպայից, իսկ դա ինքնասպանություն է»,-ասել է նախկին նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն