Այսօր Օսլոյում և Ստոկհոլմում տեղի կունենա Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Աշխարհ
2013թ. Նոբելյան մրցանակի պարգևատրման արարողությունը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 10-ին, Օսլոյում և Ստոկհոլմում: Այս մասին հայտնում է Նոբելյան հիմնադրամի մամլո ծառայությունը:
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության պատճառով Ստոկհոլմում մրցանակաբաշխությանը ներկա չեն գտնվելու Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորյան և երկրի կառավարության ղեկավար Ֆրեդրիկ Ռայնֆելդտը: Այս նույն պատճառով բացակայելու են նաև Նորվեգիայի արքայազն Հոքոնը և կառավարության ղեկավար Էրն Սոլբերգը:
2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել է, ընդհանուր առմամբ, 13 դափնեկիր, որոնց թվում` մեկ կազմակերպություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն