«Ռեալը»` ռեկորդի շեմին
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեղինակած գոլերի քանակով կարող է նոր ռեկորդ սահմանել. տեղեկացնում է mundodeportivo.com-ը:
Մադրիդյան ակումբին ռեկորդային 20 գոլից բաժանում է 2 գոլ:
Այժմ «Արքայական ակումբն» իր ակտիվում ունի 18 գոլ, որոնցից 10 թիմը հեղինակել է «Գալաթասարայի» (6:1; 4:1) դարպասը, 4՝ «Յուվենտուսի» (2:1; 2:2), և ևս 4՝ «Կոպենհագենի» (4:0):
Արդյունքում, եթե «Ռեալը» հեղինակի ևս 3 գոլ, կդառնա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության մեջ միակ ակումբը, ում հաջողվել է ատել 20 գոլի սամանագիծը:
Նշենք, որ ռեկորդը պատկանում է «Բարսելոնային» (2011/12) և «Մանչեսթեր Յունայթեդին» (1998/99)՝ 20-ական գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում