Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների գիշերային բախումներից վիրավորներ կան
Աշխարհ
Ուկրաինական ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագինբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական նստավայրի մոտակայքում ոստիկանության կողմից բարիկադների ապամոնտաժման հատուկ գործողությունների ընթացքում ցուցարարների հետ ծագած բախումներից վիրավորվել են իր կուսակցության ակտիվիստները:
«Ես չեմ կարող հիմա կոնկրետ թիվ ասել, սակայն առնվազն 10 վիրավոր կա»,-ասել է նա Նեզալեժնոստի հրապարակից իր ելույթի ժամանակ:
Իսկ ինչպես հաղորդում է Интерфакс-ը, կուսակցության առաջնորդը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին բարիկադները պաշտպանելու համար:
«Նրանք այս պահին մեզ դուրս են մղել, սակայն վաղը նորից կհավաքվենք: Որքան շատ նրանք ուժ գործադրեն, այնքան ուժեղ կլինի ժողովրդի դիմադրությունը»,-ասել է Տյագինբոկը:
Գործակալույթունը նշում է, որ ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել են նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն