«Յունայթեդը» 45 մլն-ի դիմաց պատրաստ է Վան Պերսիին զիջել «Բարսելոնային»
Սպորտ
«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին ձեռք բերելու տարբերակը:
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը կպահանջի 45 մլն եվրո. տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» նույնքան է գնահատում 25-ամյա ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյին, որի ծառայությունններով նույնպես հետաքրքրված են կատալոնացիները:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Վան Պերսին դժգոհ է Մոյեսի մարզման գործընթացից:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում Վան Պերսին դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում