Քաղաքապետարանը հերթական անգամ «ցրում է». «Բարև Երևան» (լուսանկարներ)
Քաղաքական
«Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության և դրա հետ կապված փաստաթղթեր:
Քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 12-ի 01/5-67487Հ թվակիր պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր: Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ տրված փաստաթղթերը չեն կարդացվելու ու քաղաքապետարանն իր գործը համարելու է կատարած: Տիկին Բախշյանը ստիպված կրկին նամակ է հղել քաղաքապետին՝ պնդելով տրամադրել իր մատնանշած փաստաթղթերը:
Ներկայացնում ենք Անահիտ Բախշյանի ուղարկած և Տարոն Մարգարյանի պատասխան նամակների լուսապատճենները»:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն