Ռոնալդուն կարող է ՉԼ-ի արդյունավետության նոր ռեկորդ սահմանել
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդույին մեկ գոլ է պակասում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արդյունավետության ռեկորդ սահմանելու համար:
Պորտուգալացին և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում իրենց ակտիվում ունեն գրանցած 8 -ական գոլ: Սակայն շվեդ ֆուտբոլիստը չի մասնակցելու խմբային վերջին տուրում «Բենֆիկայի» հետ հանդիպմանը:
Նշենք, որ ՉԼ-ի մեկ խմբային փուլում 8-ական գոլ են հեղինակել նաև Նիստելրոյը, Ինձագին, Կրեսպոն:
«Կոպենհագեն» – «Ռեալ» հանդիպումը տեղի է ունենալու այսօր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում