ՀԱԿ-ի երթը մեկնարկեց
Քաղաքական
Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսն անցկացնում է ավանդական դարձած երթը:
Այսօրվա երթը մեկնարկեց ժամը 13:00-ին Ազատության հրապարակում: Երթին ներկա էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը:
Հայ ազգային կոնգրեսը երթը հրավիրել է կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին, ինչպես նաև` Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին:
Երթի իրազեկումը ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ 258 որոշմամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն