ՀԱԿ-ը կրկին ոտքի է ելել. երթ` նվիրված Մարդու իրավունքների օրվան (տեսանյութեր)
Քաղաքական
Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ը նախաձեռնել էր Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ:
Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Երթին էին միացել տարբեր նախաձեռնությունների ու խմբերի ներկայացուցիչներ: Երթը բազմամարդ էր:
Ցուցապաստառներ, եռագույններ, սև պաստառ, որի վրա գրված էր «Նվաճի՛ր իրավունքդ», անարխիստական դրոշներ, ծիածանագույն դրոշ, որը միջազգայնորեն հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի դրոշ, Մարտի 1-ին զոհված 10 երիտասարդների նկարներով պաստառ...
ՀԱԿ պատգամավորներից և ՀԱԿ ակտիվիստներից բացի` երթին էին միացել ազատամարտիկներ, «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ, Շանթ Հարությունյանի աջակիցները:
Երթի մասնակիցները քայլեցին Մաշտոցի պողոտա, այնուհետև` դեպի Մյասնիկյանի արձան, Հանրապետության հրապարակ. ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ հասնելով` ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը երթի մասնակիցների ուղերձ-նամակը հանձնեց գրասենյակի պատասխանատուին:
Այնուհետև երթը շարունակվեց դեպի Թումանյան փողոց, Ազատության հրապարակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն