«Պետք է ապացուցել, որ հայրենակիցներս ինձ հետ զուր չեն հույսեր կապում». Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է.
-«Սպարտակում» ինձ ազատ եմ զգում: Կարպինը խիստ է, սակայն, միևնույն ժամանակ, ընկերասեր. նա յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ընկեր է: Ճիշտ է` «Մոնակոն» հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն չէի ցանկանում Ֆրանսիա տեղափոխել առանց մեծ անվան: Երբ տեղափոխվում ես նման ակումբ, պետք է համապատասխանես նրան՝ լինելով ավելի բարձր խաղամակարդակի ֆուտբոլիստ:
Այդ ժամանակ ես դեռ չէի արել մեկ քայլ առաջ: Մոսկվայում տանս կողքին հիանալի այգի կա: Յուրա Մովսիսյանն էլ ապրում է իմ տան մոտ: Հաճախ ենք միմյանց հյուր գնում: Ինձ համար դա կարևոր է: Ցանկանո՞ւմ եմ արդյոք միանալ Հենրիկ Մխիթարյանին «Բորուսիայում»: Այժմ «Սպարտակի» հետ հնգամյա պայմանագիր է գործում, և ես երջանիկ եմ: Չեմ մտածում ապագայի մասին, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հեռանկարները ունի: Համոզված եմ, որ կգա այն օրը, երբ ես կխաղամ եվրոպային մեծ ակումբում, բայց հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Սպարտակի» հետ:
-2011 թ. դեկտեմբերի 4-ին Արազ Օզբիլիսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և դարձավ ազգային հավաքականի անդամ` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ստանալով հավաքականի 23 համարի մարզաշապիկը: Այդ ամենն ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար:
-Ինձ համար դա մեծ պատիվ էր, ընդ որում` 23 համարի մարզաշապիկը ստանալը, որով խաղացել եմ նաև «Այաքսում»:
Պետք է ապացուցել, որ հայրենակիցներս ինձ հետ զուր չեն հույսեր կապում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում