Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք» Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. Ղազարյան Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան Հանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան 

Անի Քոչարը նույնպես դեմ է

Հասարակություն

Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը նույնպես միացել է ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը: Այս առիթով զրուցել ենք նրա հետ և պարզել դեմ լինելու հիմքերը:

-Ինչո՞վ է պայմանավորված «Դեմ եմ» ակցիային միանալու որոշումը:

- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ և մի շարք այլ անընդունելի դրույթների հետագա կիրառմանն եմ դեմ: Այդ օրենքի համաձայն, 2014 հունվարի 1-ից' 1974թ-ից հետո ծնված անձանց աշխատավարձը փաստացիորեն նվազելու է 6.6-13 տոկոսով: Քաղաքացիների վճարած գումարները դրվելու են արտասահմանյան ֆոնդերի կառավարման ներքո՝ հետագայում կենսաթոշակ ստանալու ակնկալիքով: Ընդ որում' օրենքի մի շարք թերի, ոչ հստակ և հակասական դրույթները հավատ չեն ներշնչում հանրության մոտ: Մարդիկ վստահ չեն, որ իրենք կստանան իրենց պարտադիր կուտակած գումարները, երբ հասնեն կենսաթոշակային տարիքի:
Հանրության զգալի մասը պարզապես անտեղյակ է հիմնախնդրի մանրամասներից, ինչը ՀՀ կառավարության՝ մակերեսային և անբովանդակ տեղեկատվություն տարածելու քաղաքականության արդյունք է: Ներկայումս ևս Կառավարությունը փորձում է ապատեղակատվության և բառախաղերի միջոցով հասարակությանը պահել մոլորության մեջ:

 

Օրենքի ո՞ր կետերի հետ համաձայն չեք:

2010 թվականից կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որն ուներ կամավոր բաղադրիչը: Ո՛չ քաղաքացիները, ո՛չ այն մարդիկ, ովքեր պարտադրում են այս օրենքը, այդպես էլ չմիացան դրան, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից այն կդառնա պարտադիր բոլոր այն անձանց համար, ովքեր ծնվել են 1974թ-ից հետո:

Օրենքը, զրկելով քաղաքացուն սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու սահմանադրական իրավունքից, նվազեցնում է քաղաքացիների զուտ աշխատավարձը և անտեսում քաղաքացիների ներկայիս սոցիալական ծանր վիճակը:

Մի խումբ քաղաքացիներ, հիմնավորելով օրենքի թերությունները, դիմեցին Կառավարության ղեկավարին, որպեսզի հանվի «պարտադիր» բաղադրիչը և շտկվեն օրենքում առկա բազմաթիվ բացթողումները: Կառավարությունն այդպես էլ չկարողացավ պատասխանել բարձրացված հարցադրումներին և անտեսեց քաղաքացիների մտահոգությունները:

Օրենքն անտեսում է քաղաքացիների ֆինանսական բոլոր պարտավորությունները' վարկերը և քաղաքացուն դարձնում անվճարունակ: Շատերն ունեն վարկեր, ուսման վարձերի հատկացման խնդիր և ստանում են նվազագույն աշխատավարձ: Պարտադրելով վճարումներ կատարել աշխատավարձից' քաղաքացիներին «ստիպում» են պայքարել անկատար օրենքի դեմ:
Միևնույն աշխատավարձից հարկեր են վճարում և՛ գործատուն, և՛ աշխատակիցը: Սահմանված՝ 5-10% գանձումը կատարվում է չհարկված աշխատավարձից, արդեն հարկվածից քաղաքացին վճարում է հավելյալ 6,61-13%: Այսինքն' առկա է ապատեղեկատվություն, քանի որ մարդկանց հստակ չի բացատրվում, որ իրենց փաստացի աշխատավարձից ոչ թե 5, այլ նվազագույնը 6,61% պիտի գանձվի: Բացի այդ, այս տոկոսադրույքները անհիմն բարձր են և չեն կարող լինել պարտադիր: Պարտադիր կարող է լինել նվազագույն կենսաթոշակ ստանալու համար սահմանված շեմը: Իսկ բարեկեցիկ, այսինքն՝ նվազագույնից ավելի թոշակ ստանալու համար, ըստ իս, պետք է լինի կամավոր վճարումների համակարգ:
Հաշվի առնված չեն աշխատող կանանց` երեխա ունենալու դեպքում վճարումներ չանելու հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում' սա նպաստելու է ծնելիության նվազմանը (իսկ չաշխատող կանանց դեպքում ոչ մի օրենքով նախատեսված չէ նրանց սոցիալական խնդիրների պաշտպանվածությունը երեխաներ ունենալու և պահելու համար: Նրանք զրկված են բոլոր այն արտոնություններից, որոնք ունեն աշխատող կայանք և չկա դրանք փոխհատուցող որևէ այլ համակարգ: Դա հանգեցնում է դեմոգրաֆիական մեծ խնդիրների):

-Առհասարակ կուտակային կեսաթոշակների համակարգի՞ն եք դեմ:

-Առհասարակ որևէ բանի սկզբունքորեն դեմ չեմ, ծանոթանում եմ, մտորում, դուրս բերում ռիսկերը, ժողովրդի շահերի հետ հաշվի նստելու գործոնը, և եթե տեսնում եմ, որ հերթական անգամ միանձնյա որոշում են կայացնում' առանց քաղաքացիների հետ հաշվի նստելու, զայրանում եմ ու անտարբեր չեմ մնում:

-Կոնկրետ ի՞նչ պահանջներ ունեք:

Մի շարք կետեր կան, որոնք պետք է վերանայվեն, և մեր պահանջները կօգնեն իրենց կողմնորոշվել: Այդ պահանջներից են՝
Պահանջում ենք վերանայել աշխատող կանանց նկատմամբ կիրառվող այս մոտեցումը, ինչպես նաև մշակել մեխանիզմներ, որոնց միջոցով կգարգավորվեն չաշխատող կանանց մանկահասակ երեխաներ պահելու ընթացքում առկա սոցիալական խնդիրները:
Պահանջում ենք օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը և կիրառության մեջ դնել կամավորության սկզբունքով՝ կիրառելով խրախուսման մեթոդներ տարբեր արտոնությունների տեսքով:

Պահանջում ենք վերացնել գանձվող տոկոսների մասին ապատեղեկատվությունը: Սահմանել նվազագույն կենսաթոշակի շեմ և դրան համապատասխան տոկոսադրույք: Որպես խրախուսման միջոց' կուտակային համակարգին միացողների եկամտային հարկից կարող են նվազեցնել սոց. վճարումների չափաբաժինը: Եկամտային հարկը պետք է գանձել ընդհանուր աշխատավարձի գումարից կենսաթոշակային գանձումն իրականացնելուց հետո: Այսինքն' փաստացի այդ գումարը չհարկել: Կենսաթոշակ տրամադրելուց նույնպես այս գումարը պիտի ենթակա չլինի հարկման: Սա ևս խրաուսման միջոց է, որը նաև հնարավորություն կտա գործատուներին այդ բեռը վերցնել իրենց վրա:
Պահանջում ենք չընդունել այնպիսի օրենքներ, որոնք նպաստելու են անօրինական գործուեության խրախուսմանը: Ինչպես նաև պահանջում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան անհատներին, ցանկության դեպքում, իրենց վրա վերցնել իրենց իսկ կենսաթոշակային կուտակումների /նաև եկամտային հարկի/ մուծումների կատարման պարտավորությունը: Այսինքն' հնարավորություն ստեղծվի գործատուի վրայից այդ պարտավորությունը աշխատողի վրա դնելու համար:

Պահանջում ենք չընդունել այնպիսի օրենքներ, որոնցում հաշվի առնված չեն մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ռիսկերը:

Պահանջում ենք չընդունել օրենքներ, որոնք ուղղակիորեն նպաստելու են արտագաղթին: Փոխարենը մշակել ներգաղթը խրախուսող մեխանիզմներ:

Պահանջում ենք օրենքում «պարտադիր» բաղադրիչի կիրառման համար անցկացնել հանրաքվե:

Պահանջում ենք նման օրենքների ընդունման ժամանակ անպայման հաշվի առնել «ընտանեկան բյուջե» գաղափարը, ինչպես այն հաշվի է առնվում, օրինակ, բանկերի կողմից վարկեր տրամադրելու ժամանակ:

Պահանջում ենք օրենքում սահմանել այնպիսի կետ, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացուն փոխանցման կամ այլ միջոցներով, ստանալ իր կենսաթոշակը' գտնվելով նաև արտերկրում:

Պահանջում ենք քաղաքացուն տրամադրել խելամիտ ժամկետներ ունենալու հնարավորություն' այդ ֆոնդերի մասին տեղեկություններ ստանալու և որոշում կայացնելու համար:

Պահանջում ենք պարզաբանել հետևյալ հարցադրումները՝

Ի՞նչ մեխանիզմներով են գումարները փոխանցվելու տնօրինող ֆոնդերին, Կենտրոնական Բանկից ուղի՞ղ, թե' միջնորդավորված:
Ի՞նչ մեխանիզմներով են ֆոնդերը տնօրինելու գումարները: Այսինքն' 40% դրսում և 60% Հայաստանում ներդնելը ինչպե՞ս է իրականացվելու: Ի՞նչ ոլորտներում են ներդրվելու, մասնավորապես Հայաստանում: Եվ ովքե՞ր են պատասխանատու այդ ներդրումների համար:
Որքա՞ն տոկոսային եկամուտներ են ակնկալվում այդ ներդրումներից: Համարժե՞ք են արդյոք դրանք ավանդներ ներդնելու տոկոսադրույքներին:
Ինչպե՞ս կարելի է անհատի մակարդակով հետևել ֆոնդերում տվյալ պահին առկա գումարների քանակը: Կարո՞ղ է ամեն մի անհատ ցանկացած պահին իմանալ իր հաշվում կուտակված գումարների մասին տեղեկություն, համապատասխանաբար ստանալով տեղեկություն իր կատարած վճարումների, պետության կողմից կատարած վճարումների և ֆոնդերի կողմից ստացված եկամուտների քանակի ու կուտակումների գումարային քանակի վերաբերյալ:
Որքա՞ն գումար է վերցնելու ֆոնդը որպես սպասարկման վճար:
Ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի նմանատիպ ֆոնդերի կառավարումը իր վրա վերցնի ՀՀ կառավարությունը' այդ գումարները ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ: Մասնավորապես էներգետիկայի, ճանապարհաշինության, ՏՏ և այլ կարևոր ու շահութաբեր ոլորտներում:
Եվ, որ ամենակարևորն է՝ պահանջում ենք օրենքը կիրառել կամավոր սկզբունքով:
Կարծում եմ, որ լավ կանեն քիչ յուրացնեն պետական ֆինանսներն ու բյուջեն սեփական կարիքների համար չտնօրինեն, և ամեն բան տեղը կընկնի, ոչ թե իրենք իրենց շռայլ ծախսեր թույլ տան, օրական գործուղումների գնան, ոչ պարտադիր գնումներ անեն, բիզնեսներ հիմնեն բարեկամների անունով և դրանց տենդերներ տան, հետո էլ ասեն, թե պետությունը փող չունի ու կրկին դիմեն իրենց միակ ծանոթ' սիրելի միջոցին, այն է՝ ժողովրդին կեղեքելուն:

Ի՞նչ եք նախատեսում անել ակցիայի շրջանակներում:

Քանի որ ինքս նախաձեռնող խմբի անդամ չեմ, դժվարանում եմ ասել հստակ անելիքների ծրագիրն ու հաջորդականությունը: Գիտեմ, որ տարբեր տեսակի երթեր են անցկացնում, այդ թվում' հեծանիվներով, ինչպես նաև հայտնի մարդկանց են ներգրավում իրազեկության մակարդակի բաձրացման նպատակով:
Ինքս էլ միացել եմ հավատով, որ մեր ձայնը կլսեն ու հաշվի կնստեն: Հազարավոր մարդիկ իրենց ստորագրությունն են տվել, որ դեմ են այս օրենքի պարտադիր կիրառմանը: Ես նույնպես դեմ եմ ու իմ հնարավորությունների ու պատկերացումների սահմանում փորձում եմ պայքարել:
Ինքս նաև գործատու եմ, զրուցել եմ իմ ընկերության աշխատակիցների հետ, նրանք նույնպես դեմ են, ու համակարծիք են ինձ հետ: Առանց այն էլ շատ մեծ դժվարությամբ ու ֆինանսական խնդիրներով ենք պահում ընկերությունը, հարկերի տակից հազիվ ենք դուրս գալիս, հատկապես երբ շրջանառության անհեթեթ հարկը մտցվեց, այժմ էլ սա: Կարծես ամեն բան անում են' փոքր ու միջին բիզնեսը վերջանականապես սպանելու, փոքր ու միջին եկամուտ ունեցող քաղաքացիների մեջքը կոտրելու համար: Դե իսկ իրենց խոշոր շնաձկները' միշտ չաղ, ուրախ, բախտավոր, և ու՞մ հաշվին' իմ, քո, նրա, մեր քրտնաջան աշխատանքի: Ու, ամենակարևորը, որ այլևս հավատ չկա, վստահություն չկա, որ մի դժգույն օր չեն վերցնի մեր գումարներն ու անհետանան կամ անհասկանալի հանգամանքներում սնանկանան: Ես չեմ վստահում այս իշխանություններին ու չեմ պատրաստվում ամեն անգամ լուռ տանել իրենց ընդունած օրենքները, երբ քաղաքացիներիս հետ հաշվի չեն նստում: Ես չեմ ընդունում ոչ մի որոշում և օրենք, որ ընդունվել է առանց մեզ:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին
Ամենադիտված