«КАМАЗ»-ը Վայքում մխրճվել է բնակելի շենքի մեջ. կա վիրավոր. մարդիկ հայտնվել են փողոցում (ֆոտո) shamshyan.com
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ 65-ամյա Բորիս Հովակիմյանը վարելով «КАМАЗ» մակնիշի 262 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում, Վայք քաղաքի ավտոկայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շենքի պատին' փլելով 1-ին և 2-րդ հարկի պատերը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Բ. Հովակիմյանը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները' վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է հետաքննիչ Ֆեոդոր Ավագյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «КАМАЗ»-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ընկերության հաշվեկշռում և այն բարձված է եղել շշերով: Իսկ վթարի հետևանքով մարդիկ հայտնվել են փողոցում, քանի որ փլուզված շենքի 2-րդ հարկում բնակվում են 7, իսկ 1-ին հարկում 4 անձիք:
Մանրամասն` այստեղ:






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն