«Ռեալի» հաղթանակը և Ռոնալդուի ռեկորդը (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Կոպենհագենի» դարպասը:
Նախ հանդիպման 25-րդ րոպեին Լուկա Մոդրիչը բացեց խաղի հաշիվը, ապա 48-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը: Նշենք, խաղավարտին պորտուգալացին կարող էր հանդիպմանը իր երկրորդ գոլը հեղինակել, սակայն վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում դառնալով 9 գոլի հեղինակ:
Նշենք, որ այժմ մադրիդցիները 16 միավորով B խմբում առաջին հորիզոնականում են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում