Սպասվում են կառուցվածքային փոփոխություններ` մի շարք պետական գերատեսչություններում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ. ստեղծվելու են Մաքսային միության հետ համագործակցության առանձին ստորաբաժանումներ: Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանն ընթանում էր եվրաինտեգրացիայի ուղով, մի շարք պետական գերատեսչություններում ստեղծվեցին Եվրոպայի կամ ԵՄ-ի հետ համագործակցության առանձին վարչություններ:
Այդ գերատեսչություններից մեկն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որտեղ կա «միջազգային տնտեսական համագործակցության» եւ առանձին «ԵՄ-ի հետ համագործակցության» վարչություն: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր գերակայություններից ելնելով՝ հնարավոր է, այո՛, նախարարությունը որոշ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի: Բայց դա չի նշանակում, որ դադարեցրել ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետեւ ԵՄ-ի հետ միասին մի շարք ծրագրեր ենք իրականացնում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը