Ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում. 30-40 հազար դրամի չափով թանկացել է տաղավարների վարձը
Հայկական Մամուլ
Արդեն երեք օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում: Այս անգամ պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի եւ ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է: Երեկ պարզ դարձավ, որ ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները չեն աշխատում: «Ժողովուրդ»-ի այցելության պահին ոսկերիչների մեծ մասը թղթախաղով էր զբաղված:
Թերթի հետ զրույցում նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարեց, թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետեւ տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու: Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տեւելու: Այսինքն` 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի: Իսկ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը