Պիտի յոլա գնանք, ինչպես մեր ժողովուրդն է յոլա գնում. Գալուստ Սահակյան
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է 2014թ. բյուջեում ընդգրկել նաեւ ԱԺ ավտոպարկի թարմացման հարցը, քանի որ այն ծերացած է: Պատգամավորն առաջարկել է «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով 196 միլիոն դրամ տրամադրել 14 նոր Toyota Camry ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով: Ըստ օրենսդրի՝ ԱԺ-ի կողմից շահագործվող 82 մեքենաներից 47-ը շահագործման մեջ են 10-ից 23 տարի, եւ աշխատանքային վիճակում պահելու համար պահանջվում են զգալի աշխատանքային եւ ֆինանսական ռեսուրսներ:
Նույն առաջարկությունում նշված է. «28 մլն 460 հազար դրամ տրամադրել նոր համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով, քանի որ ԱԺ-ում դեռեւս շահագործման մեջ է գտնվում ֆիզիկապես եւ բարոյապես արդեն մաշված համակարգչային տեխնիկա, օրինակ՝ Pentium 3 համակարգիչներ, պատճենահանման մեքենաներ եւ տպիչներ՝ 1992թ.»: Սակայն այսքան «լացակումած» խնդրանքից հետո կառավարությունը մերժել է Գրիգորիչին: Վերջինս, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես են շարունակելու աշխատել այդպիսի տխուր պայմաններում, ասաց. «Պիտի յոլա գնանք, ինչպես մեր ժողովուրդն է յոլա գնում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը