Քաղաքապետարանում ԲՀԿ-ն մի ուրիշ կարգի սերտաճել է ՀՀԿ-ի հետ
Հայկական Մամուլ
«Երևանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին։ Նա շատ մտահոգ դեմքով ելավ տեղից ու առաջարկեց, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաև այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում։ Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա բերեց, թե երևի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ։
Իմիջիայլոց նշենք, որ քաղաքապետարանում ԲՀԿ-ն մի ուրիշ կարգի սերտաճել է ՀՀԿ-ի հետ, այն կարգի, որ իշխանական ծրագրերին կողմ քվեարկելուց առաջ նախապես դիֆերամբներ է ձոնում դրանց, ինչն իրենց թույլ չեն տալիս անել անգամ իշխանական հայտնի «աշուղներ» Լևոն Իգիթյանն ու Աստղիկ Գևորգյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը