Հատուկ ջոկատայինները Կիևում ազատում են Մայդանը գիշերային գրոհից հետո
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Բերկուտ հատուկ նշանակության ջուկատի ստորաբաժանման աշխատակիցները ազատում են Նեզալեժնոստի Մայդանի շրջափակումը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ուժայինները նստում են մոտակայքում գտնվող ավտոբուսները: Ցուցարարների մոտ մնացել են ներքին զորքերի 2 խումբ:
Նշնեք, որ չորեքշաբթի գիշերը Բերկուտ հատուկ ջոկատայինների կողմից Մայդանի վրա գրոհ էր կազմակերպվել: Ինչպես պարզաբանել են ՈՒկրանայի ՆԳՆ-ից, դա արվել է սուղ անհրաժեշտությունւից ելնելով, տարածքի բարեկարգության համար, որպեսզի ապահովեն փոխադրամիջոցների և քաղաքացիների տեղաշարժման համարարավետությունը, քանի որ սկսվել է աշխատանքային շաբաթը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ կամ այլ հատուկ միջոցներ չեն կիրառվել:
Միաժամանակ տեղի ունեցած դեպքերին արձագանքել է ԱՄՆ-ն, որն իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների հանդեպ, ովքեր ապամոնտաժել են Մայդանի բարիկադները, գրում է Agence France-Presse-ը:
Պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է."Մենք մեր դժգոհությունն ենք հայտնում Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ` խաղաղ ցույցը ոստիկանության հատուկ ջոկատների, ռետինե մահակների և բուլդոզերների միջոցով ցրելու համար`մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների նկատմամբ պատշաճ հարգանք ցուցաբերելու փոխարեն":
Քերին ն աև ն շել է, որ Ուկրաինայի իշխանությունները ամբողջապես պատասխանատու են ուկրաինացի ժողովրդի անվտանգության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն