Կարծում եմ` Ինձագին դժգոհ է Ռոնալդուի ռեկորդից. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Կոպենհագենի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ գոհ է Ռոնալդուի խաղից:
Նշենք, որ վերջինս հանդիպմանը ռեկորդ սահմանեց՝ դառնալով ՉԼ-ի խմբային փուլում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը (9 գոլ):
Նախկին ամենաբարձր արդյունավետությունը գրանցել էին Ռոնալդուն, Ինձագին, Իբրահիմովիչը, Կրեսպոն և Վան Նիստելրոյը (8-ական գոլ):
«Կարծում եմ` Ինձագին դժգոհ է, որ բաց թողեց իր ռեկորդը: Նա շատ լավ հարձակվող էր և հիանալի էր խաղում տուգանային հրապարակի սահմաններում: Իբրահիմովիչը ֆիզիկապես ուժեղ է և լավ է խաղարկում գնդակը: Բայց Ռոնալդուն հիանալի խաղացող է, ով կարողանում է բոլոր դիրքերից գոլ խփել: Նա շատ կարևոր գոլ հեղինակեց և ընդհանուր առմամբ լավ խաղաց»,–Անչելոտիի խոսքերը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում