«Չելսին» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից չէ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ստյաուայի» հետ հանդիպումից առաջ գնահատել է իր թիմի հնարավորությունները:
«Կարծում եմ` այս տարի մեր հնարավորությունները չեն համեմատվի այլ ակումբների հնարավորությունների հետ: Մենք դեռևս հասել ենք 1/8 եզրափակչին, և եթե դուրս գանք քառորդ եզրափակիչ, արդեն ավելի դժվար կլինի կանխագուշակելը, քանի որ այդ փուլում բոլորը հաղթելու հնարավորություն կունենան: Բայց, այնուամենայնիվ, իմ վերլուծությունը վկայում է, որ մենք մրցաշարի ֆավորիտների շարքում չենք: Երեք ակումբ ներուժով, հավակնություններով և հնարավորություններով բոլորից առաջ են, այդ ակումբներն են «Բավարիան», «Բարսելոնան» և «Ռեալը»: 1/8 եզրափակչում լինելու են մի շարք դժվար հանդիպումներ, մի քանի հիանալի ակումբներ խմբից դուրս են գալու երկրորդ տեղով, դրանք են «Մանչեսթեր Սիթին», «Բորուսիան» և «Յուվենտուսը»: Նրանք կարող են հաղթել բոլոր նրանց, ովքեր առաջին տեղով են եզրափակում իրենց ելույթները:
Մի խոսքով` այս մրցաշարում ամեն ինչ, ինչպես միշտ, հետաքրքիր է»,–Մոուրինյուի խոսքերը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում