ՉԼ-ում Ռոնալդուի գոլը 800-րդն էր «Ռեալի» համար (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Կոպենհագենի» հետ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլը Չեմպիոնների լիգայում դարձավ 800-րդը մադրիդյան թիմի համար. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս ցուցանիշով «Արքայական ակումբը» գերազանցում է «Բավարիային» (542 գոլ), «Բարսելոնային» (487), «Մանչեսթեր Յունայթեդին» (464) և «Միլանին» (415).
Ընդհանուր առմամբ` եվրագավաթների խաղարկություններում «Ռեալն» իր ակտիվում գրանցել է 972 գոլ՝ 800` Չեմպիոնների լիգայում, 111` ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, 57` Գավաթների գավաթի խաղարկությունում, 4` Սուպերգավաթի խաղարկությունում, և 10` Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Ռոնալդուն նաև արդյունավետության ռեկորդ սամանեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում