«Վստահ ենք մեր ուժերի վրա». Կլոպը` «Օլիմպիկի» hետ խաղի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մարսելի «Օլիմպիկի» հետ խաղից առաջ նշել է.
«Միշտ դժվար է խաղալ այն ակումբների դեմ, որոնց մարզիչը փոխվել է: Սակայն «Օլիմպիկը» վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստ ունի, և մենք դա հաշվի կառնենք: Մարսելցիները ունեն բարձրակարգ թիմ: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Հիանալի հնարավորություն ունենք այս բարդ խմբից դուրս գալու: Այստեղ ենք` այդ բարդ խնդիրը լուծելու: Գիտենք, որ պետք է ուշադիր լինենք և թուլանալու իրավունք չունենք, քանի որ մեզ դիմակայելու է ուժեղ մրցակից», – Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Օլիմպիկ» – «Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 23.45-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում